ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն մտադիր են մոտ ժամանակներս ավարտել համաձայնագրի շուրջ բանակցությունները

Կողմերը պատրաստվում են ոչ թե ազատ առևտրի, այլ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր կնքել։ Այնուամենայնիվ, կարելի է ակնկալել առևտրի որոշակի ընթացակարգերի պարզեցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը և Արաբական Միացյալ Էմիրությունները անցկացրել են գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Բանակցությունները կայացել են սեպտեմբերի 18-20-ը Մոսկվայում:
ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) մամուլի ծառայությանը հայտնել է, որ համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում էական արդյունք է ձեռք բերվել: Կողմերը պայմանավորվել են կարգավորել չլուծված հարցերը՝ բանակցություններն առաջիկայում ավարտելու համար:
ԵԱՏՄ–ն բանակցում է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեային կից դիտորդի կարգավիճակ ստանալու համար
Էմիրությունների պատվիրակությունը գլխավորում էր ԱՄԷ–ի արտաքին առևտրի պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդին: ԱՄԷ-ի հետ բանակցությունները սկսվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումով՝ 2022 թվականի դեկտեմբերին։
Հավելենք, որ տնտեսական գործընկերության համաձայնագրերը, որպես կանոն, ավելի քիչ փոխադարձ արտոնություններ և առանձնաշնորհներ են նախատեսում, քան ազատ առևտրի համաձայնագրերը: Այնուամենայնիվ, համաձայնագրերը պետք է առավելություններ առաջարկեն՝ համեմատած առավելագույն բարենպաստության զրոյական (առանց որևէ արտոնության) ռեժիմի հետ, որը ներկայում գործում է ԱՄԷ-ի և ԵԱՏՄ երկրների հետ միջև։
Դեռևս չի հաղորդվում, թե արդյոք համաձայնագիրը որևէ արտոնություն կառաջարկի տարանցիկ առևտրի համար (օրինակ, ԱՄԷ-Հայաստան տարանցիկ առևտուրը զգալիորեն աճել է 2022 թվականից հետո):
Էլեկտրաէներգիայի գները ՀՀ–ում ցածր կլինեին, եթե դուրս գայինք ԵԱՏՄ, ԵՄ շուկաներ. Բաղրամյան
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: