Անոմալ ձյուն ՀԱՀ-ում. մեկ մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ մնացել են ճանապարհներին

Ներկայումս աշխատանքներ են տարվում ձնակույտերի մաքրման ուղղությամբ։
Sputnik
Հարավային Աֆրիկայում անոմալ ձյուն է տեղացել՝ երկմետրանոց ձնակույտերով։ Արդյունքում մայրուղիների երթևեկությունը կաթվածահար է եղել, հարյուրավոր վարորդներ հայտնվել են մեքենաների մեջ և ստիպված են եղել ժամերով մնալ խցանումների մեջ։ Հաղորդվում է, որ առնվազն մեկ մարդ ձնաբքի զոհ է դարձել, նա ցրտահարվել է:
Նշենք, որ սեպտեմբերից նոյեմբեր Հարավաֆրիկյան Հանրապետությունում գարուն է, այս շրջանում ձյան տեղումները հազվադեպ երևույթ են: Ներկայումս աշխատանքներ են տարվում ձնակույտերի մաքրման ուղղությամբ, արգելափակված վարորդներին սնունդ և ծածկոցներ են հասցվում: