ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր և առաջիկա 3 օրերին ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Առանձին վայրերում այսօր անձրևները կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նույնպես մինչև սեպտեմբերի 24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։