Պուտինն ու Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյանին

Փաշինյանն ու Պուտինը
ՌԴ նախագահն ու վարչապետը Փաշինյանին առողջություն են մաղթել, հայ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ՀՀ հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է հայ և ռուս ժողովուրդների շահերին։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ հղած ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի կայքում։
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին»,– նշել է Պուտինը։
Նա Փաշինյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։
Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, նա նույնպես անդրադարձել է ռուս–հայկական հարաբերություններին։
«Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին»,– գրել է Միշուստինը։
ՌԴ վարչապետը ևս առողջություն է մաղթել Փաշինյանին, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։
Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությունը սխալներ է թույլ տվել