Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական անօդաչուն Գորլովկայում հարվածել է բեռնատարին. զոհվել է 2 խաղաղ բնակիչ

Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս։ Այն ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ն Գորլովկայի կենտրոնում հարվածել է բեռնատարին․ զոհվել է երկու խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Ուկրաինայի զինված կազմավորումների անօդաչու թռչող սարքի՝ Գորլովկայի կենտրոնում բեռնատարին հարվածելու հետևանքով երկու խաղաղ քաղաքացի է զոհվել», - նշել է քաղաքապետը:
Զոհվածերից մեկի եղբայրը լրագրողներին պատմել է, որ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի զոհ են դարձել շինանյութ տեղափոխող մեքենայի վարորդն ու ուղևորը:
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը հայտնել էր, որ ժամը 8.15-ին ուկրաինական անօդաչուն Գորլովկայի կենտրոնական հատվածում մեկ զինամթերք է նետել:
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս․ քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Գորլովկան ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է։ Նախքան Դոնբասում հակամարտության սկսվելն այնտեղ բնակվել է ավելի քան 250 հազար մարդ:
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, Պուտինի խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։