Մահացել է Արտաշես Գեղամյանը

Արտաշես Գեղամյան
Քաղաքական գործիչը ծանր հիվանդ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։
Քաղաքական գործիչը, որը դեկտեմբերին կդառնար 75 տարեկան, կյանքից հեռացել է այսօր առավոտյան։
Վերջին ամիսներին նա ծանր հիվանդ էր։
Արտաշես Գեղամյանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին Երևանում:
Եղել է Ազգային ժողովի 1-3, ինչպես նաև 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր։
Գեղամյանը 1989-1990 թթ. եղել է Երևանի քաղաքապետ, 1997 թ. հիմնադրել է «Ազգային միաբանություն» կուսակցությունը, 1998, 2003 և 2008 թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։