Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գիշերը մի շարք հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավում։
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը պնդում է, որ հարվածների ընթացքում խոցվել է մոտ 100 արձակման կայան և օբյեկտ:
«ՑԱԽԱԼ-ն ավարտել է հարձակումների շարքը Լիբանանի հարավում։ Օրվա երկրորդ կեսին հարձակման են ենթարկվել ընդհանուր առմամբ մոտ 100 արձակման կայանքներ, ինչպես նաև լրացուցիչ ռազմական ենթակառուցվածքներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ: