Չունենք ձևավորված դատական պրակտիկա, որ աշխատանքային վեճերը քննվեն սահմանված ժամկետում.Եսայան

Sputnik
Պետությունը երբեմն ստիպված է լինում տասնյակ միլիոնավոր դրամներ վճարել աշխատանքից անհիմն ազատված քաղաքացուն, երբ դատարանը պարզում է, որ գործատուն անհիմն է աշխատանքից ազատել պետական համակարգում աշխատող քաղաքացուն։
Խոսքն, իհարկե, վերաբերում է նաև մասնավոր հատվածի աշխատողներին, սակայն պետականի դեպքում հատուցումը պետական բյուջեից է։ Եվ, որքան երկար է տևում դատական գործընթացը, այդքան գումարի չափը ավելի բարձր է լինում։
Իսկ դատական գործընթացները կարող են տևել ամիսներ, նույնիսկ տարիներ, չնայած, օրենքով` աշխատանքային վեճերը պետք է քննվեն 3 ամսում։
«Չունենք ձևավորված դատական պրակտիկա, որ աշխատանքային վեճերը քննվեն սահմանված ժամկետում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է փաստաբան Մանուշ Եսայանը։