Օդի ջերմաստիճանն այսօր ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով. եղանակի տեսություն

Առաջիկա մի քանի օրն անձրևային է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Որոշ վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես սեպտեմբերի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Ինչպիսի տեսք ունի Էջմիածինը վերականգնումից հետո. կադրեր Մայր տաճարից