Լիբանանում սեպտեմբերի 18-ի պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 25–ի

Շտապօգնության ավտոմեքենա
Լիբանանի առողջապահության նախարարը նոր տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում հաղորդակցման սարքերի պայթյունների նոր ալիքի հետևանքով մահացածների թիվը հասել է 25-ի։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը` հղում անելով առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադին։
Պաշտոնյայի տվյալներով` տուժել է 608 մարդ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ: