Դատարանը կալանավորեց Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության գործով առաջին ֆիգուրանտին

Դատարանը Բակալչուկի խափանման միջոցը կընտրի սեպտեմբերի 20-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության գործով առաջին ֆիգուրանտին, մեղադրանք է առաջադրվել 33 ձերբակալվածների, այդ թվում՝ ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին։ Վարույթի շրջանակներում հարցաքննվել է 27 մարդ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատավարության մասնակիցներից մեկը:
Դատարանը Բակալչուկի խափանման միջոցը կընտրի սեպտեմբերի 20-ին:
Սեպտեմբերի 18-ին Մոսկվայի Ռոմոնովի նրբանցքում գտնվող «Wildberries»–ի գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել։ ՌԴ ՔԿ–ի տվյալներով` երկու մարդ է մահացել, 7 մարդ տուժել, այդ թվում` իրավապահ մարմինների երկու աշխատակից։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել «Սպանություն», «Սպանության փորձ», «Հրազենի ապօրինի պահպանում», «Ինքնիրավչություն» և «Իրավապահ մարմինների աշխատակցի դեմ մահափորձ» հոդվածներով: