Հյուսիսային մայրաքաղաք Կանանց եվրասիական համաժողովին այս տարի ռեկորդային 2000 մասնակից է ժամանել` ՌԴ բոլոր մարզերից ու աշխարհի126 պետություններից ու 21 միջազգային կազմակերպությունից (շուրջ 600 մասնակից)։
Համաժողովի գործարար ծրագիրը թեմատիկ 5 հարթակ է ներառում, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է այսօրվա համաշխարհային գործընթացներում կանանց մասնակցությանը։
Կանանց 4-րդ եվրասիական համաժողովն իրական հնարավորություն է կանանց համար բարձրաձայնելու իրենց իրական իրավունքների մասին, այլ ոչ թե «անիմաստ խոսել» սեռերի և ֆեմինիզմի մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Համաժողովն անցկացվում է չորրորդ անգամ, այն տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 18-20-ը, կազմակերպիչներն են ՌԴ Դաշնային Խորհուրդն ու ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեան։
Համաժողովի շրջանակում կանցկացվի «կանանց քսանյակի» (W200) նիստը, ԿԱ և ՌԴ կանանց երկխոսությունը, ԵԱՏՄ–ի զարգացման հարցում կանանց դերի քննարկում։ Կանանց եվրասիական համաժողովի շրջանակում առաջին անգամ կանցկացվի ԲՐԻԿՍ կանանց համաժողովը, կանանց հարցերով ԲՐԻԿՍ երկրների նախարարների նիստը, ինչպես նաև ԲՐԻԿՍ կանանց գործարար դաշինքի նիստը։