ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ քննարկել է երիտասարդության և տուրիզմի զարգացման ոլորտներում համագործակցության կազմակերպմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է Մեղրիի համայնքապետարանը։
Դեսպանը նաև այցելել է Ռուսական տուն, շփվել երիտասարդների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահմանին տեղակայված ՌԴ սահմանապահ ջոկատ։