Պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն ու եղբայրը հրավիրվել են դատախազություն

Պատգամավորի հայրն անցնում է նաև քրեական գործով ու մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի-Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» համակարգից։
Ըստ հրապարակման` Արա Մկրտչյանը և Հայկ Մկրտչյանը ՀՀ գլխավոր դատախազություն ոն հրավիրվել ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։
Պատգամավոր Աննա Մկրտչյանի հորից բացի Քասախից մեղադրանք է առաջադրվել ևս 7 քաղաքացու
Ըստ ծանուցման՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Պատգամավորի հայրը՝ Արա Մկրտչյանը, պետք է դատախազություն ներկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, իսկ եղբայրը՝ Հայկ Մկրտչյանը, 11:00-ին։
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը` Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ 5 դրվագով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն ավելի ուշ նրան ազատ էին արձակել 15 մլն դրամ գրավի դիմաց: