ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Լիբանանի տարբեր վայրերում փեյջերների պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Լիբանանի ժամանակավոր կառավարության առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի և ավելի քան 2,8 հազար տուժածների մասին: Նշվում էր, որ պայթյուններից մեկի հետևանքով մահացել է «Հզբոլլահ» կազմակերպության խորհրդարանականի որդին, իսկ վիրավորների թվում է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։ Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։
«Լիբանանում փեյջերների պայթյունները հանգեցրել են 12 մարդու, այդ թվում՝ երեխայի մահվան», – ասել է Աբյադը:
Փեյջերների զանգվածային պայթեցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կիբերհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։ Նա նախկինում տարբեր գործողություններ է իրականացրել՝ ուղղված «Հզբոլլահի» լոգիստիկ ուղիների դեմ։