Լիբանանում պայթյունների հետևանքով մահացածների ու տուժածների թիվն ավելացել է

Լիբանան
ԶԼՄ–ների տեղեկություններով` Լիբանանի տարբեր շրջաններում ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում հաղորդակցման սարքերի պայթյունների նոր ալիքի հետևանքով մահացածների թիվը հասել է 14-ի, տուժել է շուրջ 450 մարդ։ Տեղեկությունը հայտնում է «Al Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի և 300 վիրավորի մասին։
ԶԼՄ–ների տեղեկություններով` մոտ 100 վիրավորի Լիբանանից ինքնաթիռով տեղափոխել են Իրանի հիվանդանոցներ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Ըստ ԶԼՄ–ների` կիբեռհարձակումը կազմակերպել է իսրայելական հատուկ ծառայությունների գործակալ Մահշիր Կեշերը։
Այսօր հայտնի դարձավ, որ Լիբանանում նաև ռադիոկապի միջոցներ ու ավտոմեքենաների նվագարկիչներ են պայթել, մի շարք քաղաքներում հրդեհներ են բռնկվել բազմաբնակարան շենքերում, այրվել են նաև մեքենաներ: