ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 3 անձ է կալանավորվել. ՔԿ

Նախաձեռնվել է քրեական վարույթ հանցագործության նախապատրաստությունը–իշխանությունը յուրացնելը հոդվածներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 4–ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 3–ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նրանք Դոնի Ռոստով քաղաքում եռամսյա վճարովի հավաքներ են անցնել: Այդ նպատակով նրանք անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:
Հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43–419–րդ (հանցագործության նախապատրաստությունը–իշխանությունը յուրացնելը) հոդվածներով:
Նշվում է, որ ակտիվ միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբին այլ անդամների նույնականացման ուղղությամբ։