Դատարանը երկու ամսով կալանավորել է նախկին փաստաբան Էլման Փաշաևին

Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի կայազորային ռազմական դատարանը կալանավորել է նախկին փաստաբան Էլման Փաշաևին՝ Բլինովսկիների ընտանիքի նկատմամբ կատարած խարդախության գործով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Բավարարել նախաքննության միջնորդությունը, կասկածյալ Փաշաևի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանք՝ երկու ամիս ժամկետով»,-որոշումը հրապարակել է դատավոր Մաքսիմ Իվանովը:
Փաշաևը կալանավորվել է մինչև նոյեմբերի 15-ը։
Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով․ պատճառը, թե ինչու է որոշվել գործընթացն իրականացնել ոչ հրապարակային՝ չի բացահայտվել:
Սեպտեմբերի 17-ին ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Փաշաևի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն)․ նա ձերբակալվել էր:
Քննությամբ պարզվել է, որ Փաշաևը 2024 թվականի փետրվարին Մոսկվայում բլոգեր Ելենա Բլինովսկայայի ամուսնու՝ Ալեքսեյ Բլինովսկու հետ հանդիպման ժամանակ համոզել է, որ խոշոր դրամական պարգևի դիմաց կարող է նրանց ազատել քրեական պատասխանատվությունից։ Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Փաշաևը Բլինովսկուց առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ է ստացել։
ՌԴ քննիչները «Կրոկուսի» ահաբեկչության հետաքննության հարցով դիմել են 3 երկրի գործընկերներին
Նշենք, որ Ելենա Բլինովսկայան ձերբակալվեց 2023 թվականի ապրիլին, այն ժամանակ նրան մեղադրանք առաջադրվեց 918 միլիոն ռուբլու չափով հարկեր չվճարելու և դրամական միջոցների օրինականացման համար, և բլոգերը հայտնվեց տնային կալանքի տակ։ Այնուհետև հետաքննական մարմինը բլոգերին մեղադրանք առաջադրեց գումարների ոչ իրավաչափ շրջանառության երկու դրվագով և դատարանին խնդրեց կալանավորել նրան տնային կալանքի պայմանները խախտելու համար: Բլինովսկայային տեղափոխեցին մեկուսարան։
Նրա ամուսնու դեմ գործն առանձնացվել է առանձին վարույթում։ Ալեքսեյին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և առանձնապես խոշոր չափի եկամուտների լվացման համար։ Ապրիլից նա գտնվում էր ռազմական հատուկ գործողության գոտում: Անցյալ շաբաթ նրան ձերբակալել են։