ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik.Այսօր 59 տարեկան հասակում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին՝ Տոտոն։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Դեռ 2022 թ․-ին նրա մոտ հայտնաբերել էին հաստ աղիքի քաղցկեղ։
Նախօրեին նախկին ֆուտբոլիստի ընտանիքը հայտնել էր, որ նրան հոսպիտալացրել են։
Հիշեցնենք, որ Տոտոն արիերան ավարտել է 1997 թվականին։ Նա ճանչվել է 1990 թ-ի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու ու լավագույն խաղացող։ Իր կարիերայի ընթացքում Սկիլաչին հանդես է եկել իտալական այնպիսի թոփ-ակումբներում, ինչպիսիք են «Յուվենտուսը» և «Ինտերը»: Նա արժանացել է նաև «Ոսկե գնդակի»։