Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսումներր են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Տեղ–տեղ կլինի նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-6, սեպտեմբերի 19-20-ին` ևս 5-7 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Անահիտ աստվածուհու արձանը բերվեց Հայաստանի ազգային պատկերասրահ