ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Ղազախստանում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 46-րդ նստաշրջանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թովմասյանին գործուղելու որոշում է ստորագրել, որը հրապարակված է կառավարությանն պաշտոնական կայքէջում։
Համաժողովը կանցկացվի Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում հոկտեմբերի 9-11-ը: