ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում երկու առևտրային ցանց օգոստոսին տուգանվել է ՀԴՄ կտրոնների տրամադրման հետ կապված խախտումների համար, հայտնում է ՊԵԿ-ը։
Խախտումները եղել են կտրոն չտրամադրելու կամ այն ավելի փոքր գումարի համար տրամադրելու տեսքով։
«Անդակո» ընկերությունը (Parma ցանցի սեփականատերը) և MG ընկերությունը (համանուն ցանցի սեփականատերը) տուգանվել են յուրաքանչյուրը 10 մլն դրամով։ Բացի այդ, օգոստոսին համանման խախտումների համար ավելի քան 1 մլն-ական դրամով տուգանվել է ևս 9 պակաս հայտնի ընկերություն։