«Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 22-ամյա երիտասարդի դին

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Կոտայքի մարզում` «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում, հայտնաբերվել է 22-ամյա երիտասարդի դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com -ը։
Կայքը գրում է, որ դին հայտնաբերվել է այսօր, ժամը 16։00-ի սահմաններում։ Փրկարարները մարմինը դուրս են բերել հատուկ ճոպանների օգնությամբ։
Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Ղ.-ն է, որին այսօր առավոտից որոնում էին որպես անհայտ կորած։
Երևանի «Քանաքեռ» ՀԷԿ-ի ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։