ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում 20 մարդ է մահացել, 76-ը՝ տուժել: Տեղեկությունը հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 41 226-ի, տուժել է ավելի քան 95,4 հազար մարդ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։