Ֆրանսիան կշարունակի պաշտպանության բնագավառում համագործակցությունը. Սեժուրնեն` Միրզոյանին

Ստեֆան Սեժուրնեն ասուլիսի ժամանակ
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ տարածաշրջանում էսկալացիայի ցանկություն ոչ ոք չունի, բայց Հայաստանը պետք է ինքնապաշտպանվելու ունակություն ունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Министры иностранных дел Армении и Франции Арарат Мирзоян и Стефан Сежурне на совместной пресс-конференции по итогам встречи (16 сентября 2024). Еревaн
Ասուլիսի ժամանակ
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը։ Երկու երկրի պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմանը, նման մտադրություններ ոչ ոք չունի»,– նշեց Սեժուրնեն։
Նշենք, որ Երևանն ու Փարիզը ռազմատեխնիկական մատակարարումների վերաբերյալ մի քանի պայմանագիր էին կնքել։ Ֆրանսիան Հայաստանին կմատակարարի CAESAR հաուբիցներ, ռադարներ, զրահամեքենաներ և զենիթահրթիռային համալիրներ։