Բելգորոդը գնդակոծվել է, կան վնասված շինություններ

Բելգորոդի մարզպետը մեկնել է դեպքի վայր, որպեսզի ծանոթանա իրավիճակին և հասկանա, թե ինչ օգնություն է անհրաժեշտ ցուցաբերել տեղի բնակիչներին:
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարձակվել են Բելգորոդի վրա, կան տվյալներ ավտոմեքենաների բռնկման և բնակելի տարածքների վնասման մասին, հայտնել է մարզի մարզպետ Գլադկովը տելեգրամյան ալիքում:
«Միացել են ազդանշանները, սկսվել է Բելգորոդ քաղաքի գնդակոծությունը։ Այժմ տեղեկություն է ստացվել ավտոմեքենաների բռնկման, բնակելի տարածությունների վնասման մասին։ Մեկնել եմ դեպքի վայր»,-գրել է Գլադկովը։
Մարզպետը խոստացել է ավելի ուշ տեղեկացնել գնդակոծության հետևանքների մասին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։