Տիեզերական զբոսաշրջիկներով Crew Dragon տիեզերանավը հաջողությամբ վայրէջք է կատարել․ SpaceX

Առաքելության կազմում ընդգրկված են գործարար Ջարեդ Այզեքմանը, նախկին ռազմական օդաչու Սքոթ Պորտիսը, SpaceX-ի տիեզերագնացների վերապատրաստման ծրագրի ղեկավար Սառա Գիլիսը և SpaceX-ի տիեզերական գործողությունների գլխավոր ինժեներ Աննա Մանոնը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Crew Dragon տիեզերանավը, որը սեպտեմբերի 10-ին Polaris Dawn առաքելությամբ զբոսաշրջիկների հետ թռիչք է իրականացրել տիեզերք, այսօր վայրէջք է կատարել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մերձակայքում, հայտնում է միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը:
«Վայրէջքը հաստատվել է․.. Բարի գալուստ Երկիր», - ասվում է SpaceX-ի X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «SpaceX»–ը բաց տիեզերք դուրս բերեց առաջին մասնավոր անձին։
Նշվում է, որ վայրէջքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03.38-ին (Երևանի ժամանակով 11.38-ին – խմբ․):
Polaris Dawn կոմերցիոն առաքելությամբ Crew Dragon տիեզերանավը մեկնարկել է թռիչքը սեպտեմբերի 10-ին՝ Falcon 9 կրող-հրթիռով: Առաքելության կազմում ընդգրկված էին գործարար Ջարեդ Այզեքմանը, նախկին ռազմական օդաչու Սքոթ «Քիդ» Պոտիտը, SpaceX-ի տիեզերագնացների վերապատրաստման ծրագրի ղեկավար Սառա Գիլիսը և NASA-ի թռիչքների նախկին բժշկակենսաբանանական ղեկավար, SpaceX-ի տիեզերական գործողությունների գլխավոր ինժեներ Աննա Մանոնը: