ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Սեպտեմբերի 16-ին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կտատանվի +26–ից +28–ի միջակայքում։