Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 ռուսաստանցի զբոսաշրջիկ Է տուժել

Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքները
Ռուսներից բացի տուժել են Թուրքիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, զոհեր չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Եգիպտոսում` Սուեզ-Կահիրե մայրուղու վրա ավտոբուսի վթարի հետևանքով 21 զբոսաշրջիկ Է տուժել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Cairo24 լրատվամիջոցին:
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Շարմ Էլ Շեյխից Կահիրե ուղևորվող ավտոբուսը Սուեզ նահանգում շրջվել է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսում եղել են 43 օտարերկրացի զբոսաշրջիկներ և 4 եգիպտացիներ:
«Տուժել է 11 թուրք, Մեծ Բրիտանիայի 2, Իտալիայի 9 քաղաքացիներ, 21 ռուս և ավտոբուսի վարորդը», - նշել է լրատվականի աղբյուրը՝ ընդգծելով, որ վթարի հետևանքով զոհեր չկան:
Կահիրեում ՌԴ դեսպանատնից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ դիվանագիտական առաքելությանը դեռ դիմողներ չեն եղել:
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ճանապարհին. կա զոհ և տուժածներ