ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձ է իրականացվել, հայտարարել է կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան ԶԼՄ–ներին։
Նա պարզաբանել է, որ քաղաքական գործիչը ողջ է և առողջ։ Թրամփի նախընտրական շտաբը հայտնել է, որ նրա գտնվելու վայրում կրակոցներ են հնչել, սակայն նա ապահով է:
Միաժամանակ, ինչպես հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, այս կրակոցները կապ չեն ունեցել քաղաքական գործչի հետ։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հրաձգության պատճառով ընդհատել է հանրային ելույթը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ձեռքերով պահում նրա ականջը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա ականջին կրակել են և շատ արյուն է կորցրել: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ սպանել է կասկածյալին, ով մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ հանդիսատես, ևս երկուսը ծանր վիրավորվել են:
Հետագայում հայտարարվեց, որ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել, բայց կասկածյալի ինքնությունը կամ դրդապատճառները չեն բացահայտել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է Փենսիլվանիայից։ Հաղորդվում է, որ նա թաքնվել է բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող արտադրական շենքի տանիքում: