Ակսայ քաղաքի շինանյութի պահեստում բռնկված հրդեհը տարածվել է բնակելի հատվածի վրա. ՌԴ ԱԻՆ

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է շուրջ 100 մարդ և 38 միավոր տեխնիկա:
Sputnik
ՌԴ Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում շինանյութի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 1,1 հազար քմ։ Հրդեհը քամու պատճառով տարածվել է բնակելի հատվածի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հաղորդվում է, որ շինանյութերի պահեստը հրդեհվել է Ակսայի Տոլպինսկու նրբանցքի 7 հասցեում:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է շուրջ 100 մարդ և 38 միավոր տեխնիկա: Բնակիչները բողոքում են ուժեղ ծխից, որն արդեն հասել է Դոնի Ռոստով։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։