Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ուկրաինական գերությունից ազատված զինծառայողների կադրերը

Փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄԷ-ի միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել ուկրաինական գերությունից ազատված ռուս զինծառայողների մասնակցությամբ:
Կադրերում երևում է, թե ինչպես են ազատ արձակված ռուսները նստում ավտոբուս։
- Հիանալի է, ես ընդհանրապես չէի սպասում, որ կգամ: Լավ է, զգացմունքներս շատ են, - ասել է զինծառայողներից մեկը։
- Հոգիս միանգամից այնպես թեթևացավ, արդեն հասկանում եմ, որ ես տուն եմ գնալու, ամեն ինչ արդեն հետևում է, անհանգստանալու ոչինչ չկա: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, - խոստովանել է մեկ այլ ազատագրված զինծառայող:
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր Կուրսկի մարզում գերեվարված 103 ռուս զինծառայողների փոխանակման մասին՝ Ուկրաինայի ԶՈւ 103 ռազմագերիների դիմաց:
Այժմ ՌԴ զինվորականները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։ Այնուհետև նրանց կտեղափոխեն Մոսկվա՝ բուժման և վերականգնման համար։
Նշվում է, որ փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄԷ-ի միջնորդությամբ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ RT-ի «Կամուրջներ դեպի արևելք» ծրագրին տված հարցազրույցում ասել էր, որ ուկրաինացի զինվորականները Կուրսկի վրա հարձակվել են գերիներ վերցնելու համար, ինչը խոստովանել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: