ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն առաջին անգամ հարձակվել են Իսրայելի բանակի հրետանու և հրթիռային զորքերի շտաբի վրա Թևիրիադ լճի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման մամուլի ծառայության հայտարարությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկները հրթիռային հարված են հասցրել հրթիռային զորքերի 282-րդ բրիգադի շտաբին, զինամթերքի պահեստներին և շտապ օգնության մի մասի տեղակայմանը Թևիրիադ լճից հյուսիս-արևմուտք ընկած Յաֆթախ շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի ՌՕՈւ-ն, իր հերթին, հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հզբոլլահ» հրթիռային կայանքների ուղղությամբ:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023-ի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։
Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում՝ Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նման իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի մոտ 80 հազար բնակիչ: