Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել․ եղանակի տեսություն

Աշունը Երևանում
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։
Այսօր ժամանակ առ ժամանակ կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում առանձին շրջաններում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում (18-20մ/վ արագությամբ)։
Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ կգրանցվի նաև Երևանում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում (16-18 մ/վ արագությամբ)։
Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 29-31, գիշերը` 15-17 աստիճան տաքության սահմաններում։
Եղանակը Հայաստանում