Գիշերը հրդեհ է բռնկվել Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատանը

Հրդեհաշիջմանը մասնակցել է 4 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ահազանգով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատունը
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 14-ին` ժամը 00:17-ին, մարվել՝ 02:10–ին։ Այրվել է գազալցակայանի տարածքում գտնվող մոտ 500 քմ տարածք զբաղեցնող հացատունը։ Տուժածներ չկան։