Երևանում Հնդկաստանի քաղաքացիներ են ձերբակալվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

26 և 28-ամյա տղամարդիկ հայտնաբերվել են Ֆարանջյան փողոցի մոտակա գերեզմանատանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանում իրավապահները ձերբակալել են Հնդկաստանի երկու քաղաքացիների, որոնք զբաղվել են ապօրինի թմրաշրջանառությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Սեպտեմբերի 13-ին իրավապահները կասկածյալներին հայտնաբերել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցին հարակից գերեզմանատների մոտ։
Տղամարդկանցից մեկի անձնական խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են 30 հատ կապույտ, կանաչ և կարմիր գույների կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 73․55 գրամ քաշով։
29-ամյա երիտասարդը Երևանում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել տարբեր թաքստոցներում
Կայքի տեղեկություններով՝ 28-ամյա Նասիֆ Անշրաֆինը և նրա հետ գտնվող 26-ամյա Սագար Սանթոշին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության բաժին, այնուհետև ձերբակալվել են։
Նրանից մեկը՝ Անշրաֆինը, հայտնել է, որ «Տալանիկո Գլոբալ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Կայքը նաև գրում է, որ վերջինիս մոտ և նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է 120 փաթեթ կրիստալին նմանվող թմրամիջոց։