Երևանի Շենգավիթ թաղամասում «Opel»-ը բախվել է կայանած բեռնատարին․ 31-ամյա վարորդը մահացել է

Ավտովթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան, վարորդին տեղափոխել են բուժկենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Արարատյան փողոցում այսօր ավտովթար է տեղի ունեցել, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վթարված «Opel»-ը
Ավտովթարի մասին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 08:15-ին, նշվել է, որ կա տուժած։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ 31-ամյա Ս․Դ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Գիշերը հրդեհ է բռնկվել Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատանը