Նովոսիբիրսկում բացվել է ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսը, որը հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել և առգրավվել է «Կենտրոն» խմբավորման զինծառայողների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ցուցահանդեսի նմուշները Նովոսիբիրսկ են հասցվել Գորնո-Ալթայսկից ավտոմոբիլային տրանսպորտով՝ Կենտրոնական ռազմական օկրուգի ռազմական ոստիկանության անձնակազմի ուղեկցությամբ:
Փողոցում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացված են ՆԱՏՕ-ի երկրների կողմից որպես ռազմական օգնություն Ուկրաինային մատակարարվող սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական նմուշները: Տանկերը, հետևակի մարտական մեքենաները, զրահապատ մեքենաները, ամենագնացները, որոնք արտադրվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Թուրքիայում և Ուկրաինայում, ոչնչացվել և առգրավվել են Դոնեցկի և Ավդեևկայի ուղղությամբ՝ «Կենտրոն» խմբավորման զինծառայողների կողմից: Ցուցանմուշների թվում են «Abrams» տանկը, M113, «Կոզակ», «Kirpi» զրահամեքենաները, «Marder», «Bradley» հետևակի մարտական մեքենաները, «Mastiff» զրահամեքենան, «Pinzgauer» ամենագնացը և ավտոզրահատանկային տեխնիկայի այլ նմուշներ՝ ընդհանուր առմամբ 14 միավոր:
Ցուցահանդեսի առանձին հարթակը նվիրված է հրաձգային սպառազինությանը և ներառում է հրթիռահրետանային սպառազինության ավելի քան 40 նմուշ, այդ թվում ՝ Բրաունինգի 7,62 մմ ատրճանակ և գնդացիր (ԱՄՆ), Մ-16 5,56 մմ տրամաչափի գրոհային հրացան (ԱՄՆ), ուկրաինական ՈՒԱԳ-40 40 մմ նռնականետ, Javelin (ԱՄՆ) և NLAW (Շվեդիա) հակատանկային համալիրների տարրեր, որոնց կարելի է ձեռք տալ և լուսանկարվել:
Ռուսաստանում ՆԱՏՕ-ի ռազմավար սարքավորումների միակ շարժական ցուցահանդեսն ունի «Ուժը ճշմարտության մեջ է․ հպարտություն և հաղթանակ» («Сила V правде – гордость и победа») կարգախոսը․ այն Կենտրոնական ռազմական օկրուգի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության, Ուրալյան դաշնային օկրուգի լիազոր ներկայացուցչության և մարզպետարանների համատեղ նախագիծ է: