ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 15-ը կնվազի 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր ցերեկը և վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։