ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցույց է տվել գործարանը, որտեղ ուրան է հարստացվում միջուկային զենքի համար: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է երկրի միջուկային սպառազինությունների ինստիտուտ և միջուկային զենքի համար ռադիոակտիվ նյութերի արտադրության բազա։ Տեղեկությունը հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ չհստակեցնելով տեղանքի անվանումն ու այցի օրը:
Կիմ Չեն Ինն այցելել է երկրի միջուկային սպառազինությունների ինստիտուտ և միջուկային զենքի համար ռադիոակտիվ նյութերի արտադրության բազա
Կիմ Չեն Ինը ծանոթացել է միջուկային մարտագլխիկների արտադրության գործընթացին և դրա ավելացման հեռանկարային պլան է կազմել։ Նա ուսումնասիրել է ուրանի հարստացման բազայի կառավարման կետը և մեծ գոհունակություն հայտնել, երբ զեկուցել են, որ միջուկային նյութերի արտադրությունն անշեղորեն ընդլայնվում է: Նա կարգադրել է ավելացնել ցենտրիֆուգների քանակը։
Նա այցելել է նաև Կորեայի ժողովրդական բանակի հատուկ նշանակության ուժերի բազա, որտեղ հետևել է զինվորականների վարժանքներին, մասնավորապես հետախուզական գործողությունների ժամանակ գործողությունների մշակմանը:
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ երկրի զինվորականները պետք է մշտապես կատարելագործեն պատրաստության մեթոդներն ու կատարելապես պատրաստվեն պատերազմի, որպեսզի հնարավոր հակամարտության դեպքում անմիջապես ճնշեն թշնամուն: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մեջբերում է նրա ասածը․ «Որքան շատ քրտինք թափես մարզումների ժամանակ, այնքան քիչ արյուն կթափես պատերազմում»:
Կիմ Չեն Ինն այցելել է երկրի միջուկային սպառազինությունների ինստիտուտ և միջուկային զենքի համար ռադիոակտիվ նյութերի արտադրության բազա