ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կինոյի հիմնադրամի փոխտնօրեն Վարդան Աբովյանն առաջարկել է, որ ԱՊՀ երկրներից մեկին տրված ֆիլմերը միանգամից վարձույթի իրավունք ստանան համագործակցության ողջ տարածքում։ Աբովյանը նման առաջարկով ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միավորված մշակույթների X միջազգային ֆորումի հարփակում։
«Մենք համաձայնագիր ենք մշակել, որը կոչվում է «վարչական համագործակցության ծառայությունների ոլորտում», և որը կապված է ֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրությամբ և բաշխմամբ, ինչպես նաև ցուցադրման ծառայությունների հետ։ Դա արդեն ԵԱՏՄ-ի երկրների միջկառավարական պայմանագրերի կնքման փուլում է, բայց դա կարելի է ընդլայնել նաև ԱՊՀ երկրներում։ Կա մի շատ կոնկրետ կետ, որը կապված է ֆիլմի վարձույթի, մեծածախ գնումների իրականացման հետ։ Ցանկացած ֆիլմ, որը վարձույթի թույլտվություն է ստացել այդ պետություններից մեկում, վավեր է մնացած բոլոր պետությունների համար: Դա շատ է պարզեցնում ԱՊՀ երկրների ներսում դիստրիբյուտորների գործը»,- ասել է Աբովյանը։
Նա նաև հիշեցրել է ԱՊՀ երկրների կինոյի հիմնադրամ ստեղծելու նախաձեռնության մասին, որը կֆինանսավորի համատեղ կինոնախագծերը։ Աբովյանի կարծիքով՝ դա գործուն միջոց կլիներ ընդհանուր մշակութային տարածքին աջակցելու համար։