Տուրիզմի ոլորտում միջազգային փաստաթուղթ կունենանք.Փաշինյանը` ներդրումային ուղեցույցի մասին

Փաշինյանը վստահ է` տուրիզմը բարեկեցության արտահայտություն է, քանի որ գումարի առկայության դեպքում մարդիկ նախընտրում են այն ծախսել ճամփորդության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը, որը տուրիզիմի ոլորտում լինելու է միջազգայնորեն վավերացված փաստաթուղթ` ներդրումներ իրականացնելու համար։ Այս մասին ուղեցույցի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հազմոված ենք` այս թողարկումը նոր խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։ Սա այն դեպքն է, երբ մենք տարբեր ներդրումային ծրագրեր քննարկելիս՝ տուրիզմի ոլորտում կունենանք միջազգայնորեն վավերացված մի փաստաթուղթ, որը մեզ համար լրացուցիչ փաստարկ կլինի հիմնավորելու, որ Հայաստանում կան պատշաճ ներդրումային պայմաններ և ուղղություններ, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում, ներդրումներ իրականացնելու, զարգանալու, հարստանալու և հարստացնելու համար», – ասել է Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ տուրիզմը բարեկեցության արտահայտություն է և բարեկեցության աղբյուր, որովհետև մարդիկ գումարի առկայության դեպքում նախընտրում են այն ծախսել ճամփորդության վրա։ Փաշինյանը նաև նշել է, որ անձամբ ինքը Հայաստանով ճամփորդելիս պարզել է` երկրում բազմաթիվ բացառիկ տեղեր կան։
ՀՀ–ում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը
Ներդրումային ուղեցույցը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
ՀՀ–ում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը