Ռուսաստանի ԱԴԾ-ն Սևաստոպոլի կամրջի վրա ահաբեկչություն է կանխել

ԱԴԾ-ի տարածած տեսանյութում տղամարդը պատմել է, որ ուկրաինացի հրահանգիչը, որը ներկայացել է Սլավա անվամբ, հանձնարարել է Վերխնեսադովոյի կամրջի լուսանկարներ անել և ուղարկել իրեն:
Sputnik
ԱԴԾ-ի աշխատակիցները կանխել են Սևաստոպոլում երկաթուղային կամրջի վրա ահաբեկչությունը, որը պատրաստում էր քաղաքի 51-ամյա բնակիչը՝ ուկրաինական հետախուզության հրահանգիչների հանձնարարությամբ: Այս մասին հայտնել Է Ղրիմի և Սևաստոպոլի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգչի հանձնարարությամբ տղամարդը թաքստոցից դուրս է բերել պայթուցիկ նյութեր և սարքեր, որոնց օգնությամբ նա պետք է ահաբեկչական գործողություն՝ Սևաստոպոլի տարածքում երկաթուղային կամրջի պայթեցում իրականացներ», – ասված է հաղորդագրության մեջ:
Տղամարդը նաև տեղեկություններ էր հավաքում քաղաքում ռուս զինվորականների օբյեկտների և տրանսպորտային ենթակառուցվածքների մասին: Ահաբեկչության համար պայթուցիկը նա հանել է թաքստոցից և բերել իր տուն։
Բնակության վայրում խուզարկության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է մոտ 1,2 կիլոգրամ քաշով հեքսոգենի լիցքով պայթուցիկ սարք, 1,7 կիլոգրամ քաշով հեքսոգենի հիմքով պայթուցիկի 3 բրիկետ, 2 կիլոգրամից ավելի զանգվածով 3 կուտակային լիցք և օժանդակ սարքեր:
«Ասա՛, ի՞նչ ես թողել` ռո՞ւմբ». ՌԴ ԱԴԾ–ն բռնել է Տոբոլսկում ահաբեկչություն ծրագրողներին
Քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275-րդ (պետական դավաճանության), 30-րդ-205-րդ (ահաբեկչության նախապատրաստություն) և 222.1-րդ (պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում և պահպանում) հոդվածներով: Նրան սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։