Մոսկվայում մահացել է հայտնի հեռուստալրագրող Նիկոլայ Սվանիձեն

Նիկոլայ Սվանիձե
Վերջին տարիներին նա ծանր հիվանդ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում մահացել է ռուսական հեռուստատեսության հիմնադիրներից մեկը` լրագրող Նիկոլայ Սվանիձեն, նա 69 տարեկան էր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչևան։
Մոսկովյան պորտալի տվյալներով` նա ծանր հիվանդ էր։ Պարբերականը պարզել է, որ լրագրողը մահացել է սեպտեմբերի 11-ի երեկոյան Մարշալ Վասիլևսկու անվան փողոցում գտնվող իր բնակարանում։ Նշվում է, որ բժիշկները գլխուղեղի իշեմիա էին ախտորոշել։
Նրա առողջական վիճակը ժամանակ առ ժամանակ բարելավվում էր, հետո կտրուկ վատթարանում։ Երեկ ինքնազգացողությունը վատացել է։
Սվանիձեն ռուսական հեռուստատեսության հիմնադիրներից մեկն է։ Վարել է հասարակական–քաղաքական ծրագրեր, որոշ ժամանակ եղել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության նախագահը։
67 տարեկանում մահացել է ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը