Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո անձրև կգա. եղանակի տեսություն

Անձրև
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր անձրև է սպասվում նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, գիշերը` 17-19 աստիճան տաքություն։
Եղանակը Հայաստանում