«Դալմա Գարդեն մոլում» և «Ռոսիա մոլում» ռումբերի առկայության մասին ահազանգեր են եղել

Վերջին անգամ «Դալմա Գարդեն մոլում» ռումբի մասին ահազանգ եղել էր 2021 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոններում ռումբերի առկայության մասին ահազանգեր են եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Մենք նման ահազանգեր ստացել ենք։ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների դեպքի վայր մեկնելու հետո պարզվել է, որ ահազանգերը կեղծ են եղել»,– նշեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ վերջին անգամ «Դալմա Գարդեն մոլում» ռումբի մասին ահազանգ եղել էր 2021 թվականին։ Այդ ժամանակ նույնպես առևտրի կենտրոնում պայթուցիկ որևէ առարկա չէր հայտնաբերվել։
Իսկ այս տարի ռումբի մասին կեղծ ահազանգ է եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վերաբերյալ, հուլիս ամսին։ Ահազանգող տղամարդուն ձերբակալել էին։