«Սոյուզ-2.1ա» հրթիռը ուղեծիր է դուրս բերել «Սոյուզ ՄՍ-26» տիեզերանավը` երկու ռուս և մեկ ամերիկացի տիեզերագնացով, փոխանցում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Սոյուզ ՄՍ-26» տրանսպորտային կառավարվող նավը դուրս է բերվել Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր»,-հայտնել է հաղորդավարը դիտահրապարակում:
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 19.23-ին։ Անջատվելուց հետո նավը երկու պտույտ կկատարի երկրի շուրջ և երեք ժամվա ընթացքում կմոտենա Միջազգային տիեզերակայանին: Միացումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 22.33-ին։
Ռուս տիեզերագնացները թռիչքի ընթացքում պետք է ավելի քան 40 գիտափորձ կատարեն, որոնցից երեքը նախկինում կայանում չեն իրականացվել։ Բացի այդ, 2024 թվականի դեկտեմբերին նրանք ծրագրում են բաց տիեզերք դուրս գալ։