Շիրակի մարզում ավտոմեքենա է կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

ДТП с пострадавшими в районе села Снгх Амасийского района (11 сентября 2024). Ширак
«VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի մարզում` Ամասիայի տարածաշրջանում, ավտոմեքենա է կողաշրջվել, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 16։01-ին ահազանգ է ստացել, որ «Սնղ» կոչվող հանդամասի տարածքում տեղի է ունեցել վթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղղել այն և դուրս բերել վարորդի դին:
Երևանում ավտոմեքենան կոտրել է արգելապատնեշը և ընկել կամրջից. վարորդը մահացել է