Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-12-ին, 14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կբարձրանա 5-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 11–ի ցերեկը կլինի +30...+32 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 24-26 աստիճան տաքություն։