Կոբզոնը հայերին շատ էր սիրում. երգչի ծննդյան օրվա առիթով Երևանում հիշատակի երեկույթ է եղել

Իոսիֆ Կոբզոնի հիշատակի երեկույթ Երևանում
Հիշատակի երեկույթին մասնակցել է նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Ռուս հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը (1937-2018) մարմնավորում է հայ-ռուսական բարեկամությունը: Այս մասին Երևանում երգչի ծննդյան 87-ամյակին նվիրված «Եվ կրկին մենք միասին ենք» հիշատակի երեկոյի ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը Իոսիֆ Կոբզոնի հիշատակի երեկույթին
Խոսելով Կոբզոնին Հայաստանին հետ կապող թելերի մասին` ռուս դիվանագետը նշել է, որ մեծ երգիչը Սպիտակի պատվավոր քաղաքացի է եղել, ստացել է Սուրբ Մաշտոց շքանշան:
«Միանգամայն վստահ եմ, որ նրան (Հայաստանում) կանգնեցնում էին փողոցում, ցանկանում էին շփվել նրա հետ»,- նշել է Կոպիրկինը:
Դեսպանի խոսքով` Կոբզոնը այս դարաշրջանի խորհրդանիշ է, որը միշտ մեզ հետ է լինելու։ Եվ հիմա` ներկա իրավիճակում, ներկա իրողություններում հայտնի ռուս երգչի հիշատակը պահելը կարևոր է, որովհետև դա այն կենդանի օղակն է, որը կապել է, կապում է և կապելու է մեր ժողովուրդներին:
Իոսիֆ Կոբզոնի հիշատակի երեկույթ Երևանում
Իր հերթին գործարար, բարերար Արտակ Թովմասյանը, որն անձամբ է ճանաչել երգչին, նշել է, որ այսօր Իոսիֆ Դավիդովիչի նման մարդիկ հազվագյուտ են։
«Ժամանակն իր գործն անում է։ Փառք Աստծո, որ հայրս և Իոսիֆ Կոբզոնը չտեսան նախկին Խորհրդային Միության ժողովուրդների միջև տեղի ունեցած այս վերջին աղետալի իրադարձությունները։ Իհարկե, եթե Իոսիֆ Դավիդովիչը ողջ լիներ, գուցե Հայաստանում ծագած այդ կենսական իրավիճակներում փորձեր իր լուման ներդնել»,-ասել է Թովմասյանը։
Երևանի այն ռեստորանի խոհարարը, որտեղ սիրում էր ճաշել Իոսիֆ Կոբզոնը ասում է, որ երգիչը հայերին շատ էր սիրում։
Իոսիֆ Կոբզոնի հիշատակի երեկույթ Երևանում
«Կոբզոնը շատ հաճելի մարդ էր։ Շատ էր սիրում հայկական խոհանոցը։ Մեր խոհանոցում ինչ մատուցում էինք, հավեսով ուտում էր։ Գերմանիայում վիրահատությունից հետո հարցրել էին` ինչ ես ուզում, ասել էր` զանգեք, թող Արտուշը ուտելիք ուղարկի։ Այդ նույն օրն իրեն ուղարկեցի ավելուկով ապուր, գորիսի լոբիով, պոպոկով ապուր և այլ հայկական ուտելիքներ»,– պատմում է խոհարար Արտուշ Բաբայանը։
Հիշում է` Կոբզոնը նաև հայերեն էր երգում։
Իոսիֆ Կոբզոնի հիշատակի երեկույթ Երևանում